‘Կանխվել է ինքնասպանության փորձը ‘

962

Մարտի 3-ին, ժամը 18.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրո թաղամասի թիվ 215 շենքի բնակիչը, գտնվելով անսթափ վիճակում, սպառնում է պատշգամբից ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել 5 հարկանի շենքի 3-րդ հարկի պատշգամբից: Ոստիկանների և փրկարարների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 1957 թ. ծնված Սերժիկ Էդմոնդցի ինքնասպանության փորձը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 4-ին սպասվող իրադարձությունները’