‘Կանխվել է 22-ամյա երիտասարդի ինքնասպանու­թյան փորձը’

944

Հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ–փրկարարների` կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների և հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 բնակարանի բնակիչ` 1991թ. ծնված Նվեր Ներսիսյանի ինքնասպանու­թյան փորձը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 3-ին սպասվող իրադարձությունները’