‘Կաննում գտնվելու պատճառով Սերժ Սարգսյանը չի մասնակցել հերթական հարսանիքին’

26740

Հունիսի 7-ին Էջմիածնում կայացել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը, իսկ խնջույքը տեղի է ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում է:

«Հրապարակը» գրում է, որ հարսանիքին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ Պնախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: «Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել, բայց չի մասնակցել, քանի որ գտնվել է Կաննում»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Սադը» հինգշաբթի կներկայացնի Չավիին’