‘Կաննում մեկնարկում է 69-րդ միջազգային կինոփառատոնը’

22861

Մայիսի 11-ին Կաննում մեկնարկում է  և մինչև մայիսի 22-ը կշարունակվի 69-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի հիմնական մրցույթն այս տարի շատ ուժեղ է, համենայն դեպս՝ դատելով մասնակիցների անուններից: Իրենց նոր ֆիլմերն են բերել Պեդրո Ալմոդովարը, Ջիմ Ջարմուշը, Քեն Լոուչը, Փոլ Վերհուվենը, Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենները և նույնիսկ Շոն Փենը:

Այս տարի միջազգային ժյուրին գլխավորում է ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը՝ «Խելահեղ Մաքսը: Ցասման ճանապարհ» բլոքբասթերի հեղինակը:

Չորեքշաբթի Կաննի փառատոնը կբացվի Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով՝ Ջեսսի Այզենբերգի և Քրիստեն Սթյուարտի մասնակցությամբ:

Հատուկ պատվի կարժանանա Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմը, որի 50-ամյակն է լրանում այս տարի. կես դար առաջ այն առաջին անգամ ցուցադրվել է հենց Կաննի կինոփառատոնում և արժանացել գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ճակատագրական քայլի շեմին’
Հաջորդ հոդվածը‘Լուժկովը Ռուսաստանի տնտեսության վիճակն աղետալի է համարում’