‘Կան. Բրազիլիան ֆավորիտ է, սակայն անակնկալ կարող է մատուցել նաև Չիլիի հավաքականը’

884

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ  Оլիվեր  Կանը պատմել է մունդիալից իր սպասումների մասին: Նա հաղթողի գլխավոր հավակնորդ է համարում Բրազիլիայի հավաքականին:

«Կարծում եմ, որ բրազիլական հավաքականը Մունդիալի ակնհայտ ֆավորիտն է: Նրանք նաև տանը հանդես գալու առավելությունն ունեն: Եթե բրազիլացիներին հաջողվի հաղթել, ապա ողջ երկիրը անասելի ոգևորվածության մեջ կհայտնվի: Ենթադրում եմ, որ անակնկալ կարող է մատուցել Չիլիի հավաքականը, ի դեպ մեքսիկացիներն էլ են հետաքրքիր նայվում: Բայց չպետք է մոռանալ նաև Արգենտինայի մասին: Ինչ վերաբերվում է եվրոպական թիմերին, այստեղ ես առաջին հերթին կառնաձնացնեի Իսպանիային ու Գերմանիային: Մեր հավաքականում շատ կան ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք հաղթել են Չեմպիոնների լիգայում», — ասել է Կանը:.

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց «Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի աշխատակիցների խնդրին’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. ՖԻՖԱ-ում վստահ են, որ Աշխարհի առաջնությունը իսկական տոն կդառնա’