‘Կան. «Վերջերս Ռոնալդուի փորի մկաններն ավելի հաճախ եմ տեսնում, քան իմ կնոջ կուրծքը»’

1996

Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը քննադատել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը ՉԼ քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգի» հետ առաջին խաղում, որում իսպանական գրանդը պարտվեց 0-2 հաշվով:

«Վերջին ժամանակներս ես Կրիշտիանու Ռոնալդուի փորի մկաններն ավելի հաճախ եմ տեսնում, քան իմ կնոջ կուրծքը», — կատակել է Կանը սոցցանցում Ռոնալդուի նկարի մասին, որում պորտուգալացին միայն վարտիքով է:

«Ռոնալդուն հիասթափեցրեց ՉԼ քառորդ եզրափակչում «Վոլսֆսբուրգի» դեմ իր խաղով: Ոչ նա, ոչ Բեյլը պաշտպանությանն անհրաժեշտ ձևով չօգնեցին, իսկ դա բազմաթիվ ազատ տարածություններ ստեղծեց մրցակցի եզրային պաշտպանների համար», — Կանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Ռանիերին արտասվել է «Սանդերլենդ»-ի դեմ խաղից հետո (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մենի Պակյաոն վերջին մենամարտում հաղթեց Թիմոթի Բրեդլիին(տեսանյութ)’