‘Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Բելառուսի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան’

941

Բելառուսի ՆԳՆ անձնական անվտանգության գլխավոր վարչության ղեկավար փոխգնդապետ Վլադիմիր Կրոտովը ձերբակալվել է կաշառակերության կասկածանքով, գրում է Lenta լրատվական կայքը: Կրոտովին շահադիտական նկատառումներով պաշտոնի չարաշահման հոդվածով մեղադրանք է ներկայացվել: Քրեական գործի նյութերն արդեն ուղղվել են Քննչական կոմիտե:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կրոտովը ձերբակալվել է մարտի 19-ին: Ընդ որում, ձերբակալության մասին լուրերը մամուլում հայտնվել էին դեռ մի քանի օր առաջ՝ մարտի 16-ին:

Նախորդ հոդվածը‘Կիրա Նայթլին կմարմնավորի Կոկո Շանելին Կարլ Լագերֆիլդի նկարահանած ֆիլմում’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Հույս ունեմ՝ Վրաստանը կընդունի Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան ‘