‘Կաշառք ստանալու պահին զինկոմիսարիատի աշխատողներ են ձերբակալվել’

1238

Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Նախորդ հոդվածը‘Դերոն բեկում է մտցրել առողջապահության ոլորտում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Տորպեդոյի» նախկին ֆուտբոլիստը հետախուզման մեջ է սպանության համար’