Կապառոս․ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից

322

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը

«Շատ հեշտ է ամփոփել այս հանդիպումը։ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Մեզ չհերիքեց մեր ուժերի նկատմամբ վստահությունը, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը ֆիզիկապես շատ ուժեղ է։ Պետք է հետևություններ անենք ու պատրաստվենք մյուս հանդիպմանը։

Նախ, մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է և անհատական պայքարներում շատ մեծ շանս ունի հաղթող դուրս գալու։ Բացի դրանից, շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում։ Շատ բարձրահասակ են ֆուտբոլիստներն ու կարողանում են օգտագործել իրենց հասակը։ Սրանք էին Շոտլանդիայի հավաքականի որակները։

Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները շատ նման են, հատկապես ֆիզպատրաստվածության մակարդակով, որը շատ բնորոշ է բրիտանական թիմերին»։

Նախորդ հոդվածըԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԲելգիայի թիմը 6։1 հաշվով հաղթեց լեհերին, հոլանդացիներն ուժեղ էին Ուելսից՝ 2։1 (տեսանյութ)