‘Կապելլոն Ռուսաստանի ազգային հավաքականից հետո կավարտի մարզչական կարիերան’

742

Ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը՝ Ֆաբիո Կապելլոն, հայտարարել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականը կդառնա վերջին թիմը, որտեղ նա աշխատել է: «Ես չեմ փոխարինի Պրանդելլիին: Իմ մարզչական կարիերան կավարտվի Ռուսաստանում աշխատանքից հետո: Ինչ վերաբերում է Ալլեգրիին, ապա ես նրան խորհուրդ չէի տա այս պահին ստանձնել ազգային հավաքականի մարզչի ղեկը»,- նշել է Կապելլոն:

Նշենք, որ իտալացի 67-ամյա մասնագետը 26 տարիների ընթացքում, որպես մարզիչ՝ 7 անգամ իր թիմերին դարձրել է Իտալիայի չեմպիոն, ևս 2 անգամ «Ռեալ Մադրիդի» հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը: Ազգային հավաքականների մակարդակով դեռևս Կապելլոն նվաճած տիտղոս չունի:

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեի սկանդալային հայտարարությունը. Հայաստանն անվստահելի է այլևս ‘
Հաջորդ հոդվածը‘Բախումներ ուսուցիչների և ոստիկանության միջև’