‘Կապելլոն քննադատել է Մեսսին և Ռոնալդուին’

1779

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելլոն քննադատել է Լեո Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին, ովքեր չեն մասնակցել The Best մրցանակաբաշխությանը: 

«Դա հարգանքի բացակայություն է: Երբ նրանք նոմինանտների թվում էին, միշտ ներկայանում էին միջոցառմանը: Երևի նրանք շատ անգամ են հաղթել և չեն սիրում պարտվել: Դուք պետք է ներկայանաք միշտ՝ անկախ նրանից հաղթել եք, թե պարտվել»,- Կապելլոյի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: 

Նախորդ հոդվածը‘«Քաոս, մահ ու կործանում». Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից գրոհել է Իրանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ռոհանին Փաշինյանին հրավիրել է Իրան’