‘Կապելոն պատմել է, թե ինչպես Մեսին չտեղափոխվեց «Յուվենտուս»’

893

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ պատմել է այն մասին, թե ինչպես տարիներ առաջ չի կայացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունը «Յուվենտուս»:

«Ես անմիջապես հասկացա. այդ 16-ամյա երիտասարդը մեծ ֆուտբոլիստ կդառնա: Կատալոնացիների մարզիչն այն ժամանակ Ֆրանկ Ռայկարդն էր. համարեք` իմ աշակերտը, երբ ես գլխավորում էի «Միլանը»:

Որոշեցի բախտս փորձել եւ մի անգամ խոսքի մեջ, իմիջայլոց նրան ասացի. «Ֆրանկ, լսի, չե՞ս կարող այն ջահելին մեզ տալ: Գոնե մեկ տարով: Ձեր ինչի՞ն է պետք, միեւնույն է, նա արգենտինացի է, խիստ սահմանափակումների պատճառով ձեր կազմում չի կարող խաղալ:

Բայց Ռայկարդը իր թշնամին չէ: Գլուխը օրորեց. «Մի բան կմտածենք: Միգուցե, անձնագիր իր համար հանենք…»: Մեսին դրանից հետո իսպանական անձնագիր ստացավ եւ առանց խոչընդոտների կարողացավ հանդես գալ «Բարսելոնայում»,- Կապելոյի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Գազային. միջազգային հանրությունը խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արշալույս Փայտյանը կանչվել է հարցաքննության, բայց՝ որպես վկա’