Կապելո․ Չավիի գլխավոր խնդիրը Լեւանդովսկին է

148

«Միլանի», «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն խոսել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր խնդրի մասին։

«Չավիի գլխավոր խնդիրը «Բարսելոնայում» այն է, որ այս մրցաշրջանում իր խաղամակարդակից ցածր է հանդես գալիս Ռոբերտ Լեւանդովսկին։ Իսկ դա շատ կարեւոր պահ է»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Լեւանդովսկին 2022թ․ ամռանն է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 18 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՌԴ-ում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ ոք չի փրկվել
Հաջորդ հոդվածը«Կադիսի» գլխավորմարզիչի պաշտոնում նշանակվել է Մաուրիսիո Պելեգրինոն