‘Կապելո. «Ինքս նմանատիպ իրավիճակում հայտնվել եմ»’

1167

Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն Ժոզե Մոուրինյուի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Հասկանում եմ Մոուրիյուին. բարդ էր կրկնել անցյալ մրցաշրջանի արդյունքները: Ինքս նմանատիպ իրավիճակում հայտնվել եմ: Շատ բարդ է, երբ պետք է խաղը խաղի հետևից անցկացնես, իսկ դու տեսնում ես, որ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում չեն և պարզապես չեն կարող անել այն, ինչ դու սովոր ես պահանջել նրանցից: Շատ բարդ է:

Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչներից է, բայց նա պետք է հասկանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու իր ֆուտբոլիստները չեն խաղում այնպես, ինչպես անցյալ տարի,-Կապելոյի խոսքը մեջբերված է «Omnisport»-ից:

Նախորդ հոդվածը‘Դավիդ դե Խեա. «Կփորձենք մրցաշրջանն ավարտել՝ ակումբի թանգարանը տիտղոսներով հարստացնելով»’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Չգիտեմ՝ պետք են «Մանչեսթեր Սիթիին» փոփոխություններ»’