‘Կառավարական հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբիի եւ Օհանավանի ջրի խնդիրը ‘

913

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբի եւ Օհանավան համայնքներում ոռոգման համակարգի փաստացի իրավիճակը, գնահատականներ ներկայացնի ներքին ցանցի եւ ջրի հասանելիության տեխնիկական վիճակի, հողօգտագործողների եւ ՋՕԸ-ի իրավահարաբերությունների, ոռոգման ջրի նվազագույն  պահանջարկի եւ ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ բացահայտի հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ առաջարկվող էներգետիկ ծրագրի իրականացման ընթացքում: Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԱԺ պատգամավորներ, նշված համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ: Ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները հանձնաժողովը կներկայացնի կառավարությանը:

 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Ակտիվիստները գտնվում են ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Բերման ենթարկված ակտիվիստներից մեկն ազատ արձակվեց’