‘Կառավարության կայքից «կորել» են պետգնումների պայմանագրերը’

884

Կառավարության e-gov.am կայքի «Մեկ անձից կատարված գնումներ» բաժնում ներկայացված են նախարարությունների, մարզպետարանների, կառավարությանն առընթեր գերատեսչությունների ու այլ պետական մարմինների գնումները: Մինչ օրս այնտեղ PDF ֆայլով հասանելի էին արված գնումների պայմանագրերի օրինակները, որոնցում կարելի էր տեսնել, թե նշված գումարը կոնկրետ ինչ նպատաակներով է օգտագործվել, սակայն այդ ֆայլերը կայքից հանվել են:

iLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ կառավարությունից: Մենք փորձեցինք կապվել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, սակայն այնտեղ զանգերին չէին պատասխանում, իսկ տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնից մեզ տեղեկացրին, որ իրենք պատասխանատու են միայն կայքի տեխնիկական մասի համար, և ոչ թե բովանդակային:

Նախորդ հոդվածը‘Վաղը տեղի կունենա Հենրիխ Մխիթարյանի նորամուտը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Շրջանավարտները մնում են մանկատանն այլընտրանք չունենալու պատճառով’