‘Կառավարության հաշվետվությունը ընդունվեց խախտումներով անցկացված քվեարկությամբ’

897

Ազգային ժողովը հունիսի 13-ին 66 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով հաստատեց ՀՀ 2012 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նախապես հրապարակված դիրքորոշումների համաձայն, հաշվետվությանը դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները:
Նշենք նաև, որ քվեարկությունը անցավ խախտումներով: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Գրիգորյանը և Մուրադ Մուրադյանը քվեարկեցին բացակա 2 պատգամավորի փոխարեն:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության կառուցվածքում սահմանվում է նոր՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Յան Պոուլսենը մեծ ստախոս է’
Հաջորդ հոդվածը‘Ռ. Հայրապետյան. Ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ’