‘Կառավարության հետ խորհրդակցությունը PR քայլ էր. քաղտեխնոլոգ’

1164

ՀՀ նախագահի՝ բուռն քննարկումների առիթ դարձած շաբաթօրյա խորհրդակցությունը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Բնականաբար, սա PR քայլ էր, քանի որ ՀՀ իրավապահ համակարգը լավատեղյակ է, թե ով է կոռուպցիայի կրողը, և ինչպես պետք է սկսել պայքարել դրա դեմ, պետք չէր սպասել,  մինչև նախագահը բարձրաձայներ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնուհետև նախարարները սկսեին դրա դեմ պայքարել: Իրականում կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացող ղեկավարությունը առաջին հերթին պետք է աներ այնպես, որ ԱԺ չմտնեին բիզնես ունեցեղներն ու կոռուպցիային նպաստողները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունը առաջին հերթին նախընտական ցուցակը պետք է դարձներ ոչ կոռուպցիոն բնույթի:

Այն հարցին, թե ինչու այս քայլը կատարվեց այժմ, այլ ոչ թե հինգ տարի առաջ, Արմեն Բադալյանը պատասխանեց.

«Նրանք, ովքեր խորհուրդներ են տալիս նախագահին, մտածեցին կիրառել այս տեխնոլոգիան հիմա»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ նման քայլը զուրկ է տրամաբանությունից, քանի որ դրանով չի լուծվում ոչ մի հարց: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության դեպքում նման հայտարարություններ կհնչեին կառավարությունը ձևավորելուց անմիջապես հետո:

Նախորդ հոդվածը‘Ինձ հետաքրքրում է Վարդան Այվազյանի կատարածը Հայաստանի բնության հետ. Արթուր Գրիգորյան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ելույթը միջամտության է ենթարկվել’