‘Կառավարության մեկ «պադավատ»-ն օրական 14 հազ․ դրամի բենզին է պահանջում. «ՉԻ»’

1994

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Բանից պարզվում է՝ կառավարության ծառայողական մեքենաներից յուրաքանչյուրը օրական միջին հաշվով ծախսում է 14 հազար դրամի բենզին: Համենայն դեպս՝ բյուջեով և համապատասխան փաստաթղթերով հենց այդքան է նախատեսված:

«ՉԻ» — 14 հազար դրամով կարելի է գնել մոտ 28 լիտր բենզին, իսկ 28 լիտր բենզինով կարելի է «քշել» մոտ 250 կիլոմետր (եթե հաշվի առնենք, որ կառավարության ծառայողական մեքենաները, որպես կանոն, հզոր շարժիչներ ունեն):

Հետսքրքիր է՝ ինչպե՞ս են կառավարության մեքենաները հաջողացնում օրական 250 կիլոմետր ճանապարհ անցնել: Չլինի՞ կառավարության աշխատակիցները հիմնականում իջևանցիներ կամ մարտունեցիներ են և ամեն օր այնտեղից են գալիս Երևան ու վերադառնում: Հազիվ թե: Կարծում ենք՝ ավելի հավանական է երկրորդ տարբերակը. այն է՝ ծառայողական մեքենաները պաշտոնյաներին աշխատանքի բերելուց հետո ժամերով հանդիսավորապես պտտվում են Հանրապետության հրապարակում: Կամ էլ՝ վարորդները մեքենաները կանգնեցնում են, բայց շարժիչները չեն անջատում: Խառը ժամանակներ են, ամեն վայրկյան կարող է դեպի «Զվարթնոց» սլանալու անհրաժեշտություն լինի»:

iLur.am — Հիշեցնենք, որ այս տարվա պետական բյուջեով «Տրասնպորտային նյութեր» բաժնի համար նախատեսված է 175 միլիոն դրամ կամ ավելի քան 420 հազար դոլար: Կառավարության աշխատակազմը ունի 52 ծառայողական մեքենա: Եթե տրանսպորտային նյութերի (հիմնականում` բենզինի) համար նախատեսված 175 միլիոն դրամը բաժանենք 52-ի, կստանանք 3 միլիոն 365 հազար դրամ: Այսինքն` ճիշտ այդքան գումարի վառելիք է օգտագործում կառավարության աշխատակազմի ծառայողական 1 մեքենան (միջինում): Դա էլ աշխատանքային 1 օրվա կտրվածքով ստացվում է միջինում 14 հազար դրամ:

Նախորդ հոդվածը‘Կենտրոն վարչական շրջանը դարձել է գործող ռեժիմի մի քանի ներկայացուցչի սեփականությունը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը’12 կետերն արտացոլում են լայն հնչեղություն ստացած, աղմկահարույց խնդիրները’