‘Կառավարության վաղվա նիստում` Արկադի Ղուկասյանի եղբորը երկու օբյեկտ վաճառելու մասին որոշում կկայացնի ‘

1174

Վաղը կայանալիք կառավարության նիստում կառավարությունը թույլատրելու է Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի NN 4/1 և 4/2 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Ավանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Ըստ կառավարության օրակարգում ընդգրկված նախագծի, 2012թ. նոյեմբերի 21-ի դրությամբ օբեկտների գնահատված արժեքը` 65 051,93 հազար դրամ էր, իսկ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 20 000 հազար դրամ: Ըստ այդմ, Աղի կոմբինատը իբր պարտավոր է լինելու իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կախված վճարներն ու տուրքերը, 4 տարում կատարել 1 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ընդ որում՝ 2013թ.-ին՝ 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, 2014թ.-ին՝ 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, 2015թ.-ին՝ 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, եւ 2016թ.-ին՝ 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

Հիշեցնենք, որ Ավանի աղի կոմբինատը պատկանում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբորը` Արեգ Ղուկասյանին: 

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Պարոն Սարգսյան, արդեն իսկապես սիրուն չէ ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Սփյուռքի նախարարության իմաստը սկսում է ուրվագծվել’