‘Կառավարությունը ԱԳՆ շենքը աճուրդի կհանի ‘

1074

Հայաստանի կառավարությունն աճուրդի է հանել ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Այդ մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում, որը ներկայացրել է Պետական գույքի կառավարման վարչությունը:

Կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ թիվ 2 մասնաշենքն արդեն իսկ օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:

Մասնաշենքի ընդհանուր արժեքը կազմում է 51.3 մլն դոլար: Կառավարության թիվ 2 մասնաշենքում ներկայում տեղակայված է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Նկատենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 4-ին ընդունած իր նախկին որոշումը դեռևս չեղյալ չի հայտարարել:

 

Նախորդ հոդվածը‘Արտաշես Գեղամյանի կյանքի որոշ հետաքրքիր դրվագները ‘
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2013»-ին կմասնակցեն ավելի քիչ երկրներ, քան նախորդ տարի ‘