‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի նախագծին’

844

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ նախագծին:

«Շահագրգիռ գերատեսչությունների, գինեգործության և կոնյակագործության կազմակերպությունների առարկություններն ու առաջարկությունները հաշվի առնելով՝ կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը ներկայացված տեքստով ընդունելի չէ և արմատական լրամշակման կարիք ունի»,- ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ավելի վաղ Բագրատյանը հայտարարել էր, թե այս նախագիծը իսկական թեստ է կոռուպցիայի դեմ պայքարի համար:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագրից. Կանխվել է ինքնասպանության փորձը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում սեփական պաշտպանության նախարարությունն է ստեղծում’