‘Կառավարությունը դեպի Եվրոպա «կանաչ լույս» վառեց հայկական մեղրի համար ‘

1248

Գործադիր մարմինը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը: 
Կառավարությունը սահմանել է Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը: 
Գործադիրը որոշել է նաեւ Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրով 15 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության ապահովման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել նույնքան դրամի չափով վարկային երաշխիք:

Նախորդ հոդվածը‘Ն. Ծատուրյան. Իմ հայտարարությունների պատճառով աշխատանքից հեռացնելն անիրատեսական է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’