‘Կառավարությունը կշարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը.. Արգամիչը մտքափոխ է եղել’

1079

Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է իր անվան շուրջ լուրերին, մասնավորապես, որ իրեն վարչապետ են նշանակելու. «Այս անգամ ես որոշել եմ հրաժարական չտալ, կներեք էլի, փոշմանել եմ, էլ չեմ ուզում վարչապետ դառնալ: Ինչ վերաբերում է կառավարությունում փոփոխություններին, ապա դրանք լինելու են, սակայն վարչապետի փոփոխություն չի լինելու. մենք դեռ Երևանի ավագանու ընտրություններ ունենք, շտապելու խնդիր չունենք՝ շարժվում ենք ըստ ժամանակացույցի: Ապրիլի 9-ին կլինի Սերժ Սարգսյանի երդմնակալությունը և մեկ ամսյա ժամկետում նախկին կառավարոթյունը հրաժարական կտա», — ըստ «Ա1+»-ի՝ ասել է Աբրահամյանը:

Նա անդրադարձել է նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ իր հանդիպմանը՝ հաստատելով, որ իսկապես հանդիպել է նրա հետ, քանի որ շատ ջերմ հարաբերություններ ունեն, սակայն կոռեկտ չի համարել խոսել հանդիպման մանրամասներից:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի նախագահին ուզում են հայրենիքի դավաճանության մեղադրանք ներկայացնել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը կոչ է անում Րաֆֆիին՝ շնորհավորել Սերժ Սարգսյանին’