‘Կառավարությունը հաստատել է հակածխախոտային պայքարի ռազմավարությունը’

4594

Կարառավարությունը հաստատել է ծխելու դեմ պայքարի ռազմավարության պլանը:

Ռազմավարության շրջանականերում նախատեսվում է օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային փորձին, ընդլայնել հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումները, սահմանել փակ աշխատանքային վայրերում ծխելու վերաբերյալ դրույթներ, գովազդի արգելք և այլն:

Միջոցառումները կիրականացվեն 2017-20 թվականների ընթացքում: Ռազմավարության նպատակն է 3-5%-ով կրճատել ծխողների թիվը:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կառավարության նիստից հետո լրագրողների ասել է, որ համապատասխան օրենքը նախատեսվում է ԱԺ ներկայացնել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին: 

Նախորդ հոդվածը‘Կոնստանտին Օրբելյանը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին որոշում է կայացվել’