‘Կառավարությունը հաստատեց բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները ‘

1111

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել Միքայել Զաքարի Նարիմյանը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կառավարությունը հաստատեց «Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Նարիմանյանի ընտրության արդյունքները:

Նարիմյանի հետ կկնքվի պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին: Հիշեցնենք, որ բուհի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Դերենիկ Դումանյանը նշանակվեց Առողջապահության նախարար:

Հիշեցնենք նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների` Նարիմանյանը Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է: 

Նախորդ հոդվածը‘Ալեսանդրո Դել Պիերոյի օրիգինալ շնորհավորանքը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Իշխանությունը չունի արտաքին քաղաքականություն ‘