‘Կառավարությունը հավանություն է տվել չծառայածներին հետապնդումից ազատող օրինագծին’

1163

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել Զինված ուժերում պարտադիր ծառայությունից խուսափած ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը: Օրինագիծը հնարավորություն կտա այդ երիտասարդներին՝ անարգել վերադառնալ հայրենիք: 

Մեկ այլ որոշմամաբ, կառավարության հռչակած օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի քննարկման հետ կապված հարցերի խորհուրդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ: Հաստատվել է խորհրդի անհատական կազմը, խորհրդի աշխատակարգը, եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները:

Կառավարությունը հույս ունի այս որոշման ընդունման միջոցով նպաստել ոլորտում վստահության և թափանցիկության բարձրացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրման ծառայությունների մատուցմանը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտում կկայանա ադրբեջանցի դիվերսանտների գործով վերաքննիչ նիստը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտը պնդում է, որ Ս. Ցականյանի սպանության հետ կապ չունի – News.am’