‘Կառավարությունը ՀԴՄ հանրային հսկողության նոր մեխանիզմներ է ներդնում’

1035

ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը: Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգի համաձայն, ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաև հարկ վճարողների կողմից 2013թ. հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Պարգևավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 5 և ավելի նիշերին համընկնելու դեպքում, ընդ որում, 8 և 7 նիշերի համընկնման դեպքում ս.թ. օգոստոսի 1-ից հետո յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում որպես պարգևավճար կտրամադրվի 5 ավտոմեքենա, ինչպես նաև նախապես հայտարարված քանակով այլ գույք կամ իրավունք:

Հաստատվել են նաև ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ների կիրառման կարգը: 

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները տարան ցուցարարների վրանը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ են’