‘Կառավարությունը հերթական գաղտնի համաձայնությունն է ձեռք բերե՞լ. Մամուլ’

1256

Տարիներ առաջ ՀՀ կառավարությունը, երբ վաճառում էր Սևան-Հրազդան էներգակասկադը, նրա վրայից հանվեց 32 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը և դրվեց Որոտան հէկ-ի ֆինանսական բալանսի վրա: Իսկ այժմ «Ժողովուրդ»-ի աղբյուրները վստահեցնում են, որ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ կառավարության և ամերիկյան Contour Global ընկերության միջև, ըստ որի՝ ամերիկյան կողմն առանց մրցույթի գնում է Որոտանհէկ-ը: Նկատենք, որ այն սովորական հիդրոկայան չէ, ստրատեգիական մեծ նշանակություն ունի ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ անհրաժեշտ հաճախականություն:

Դե իսկ պետական գանձարանի խոշոր դրամական մուտքերի մասին էլ ավելորդ է հիշեցնել: Սակայն զավեշտալին այն է, որ դրսից ներդրում չի լինելու Հայաստանում, այլ սույն ամերիկյան ընկերությունը վարկը վերցնելու է հայկական բանկից: Եվ սա այն դեպքում, երբ Contour Global էներգետիկ կազմակերպությունը ոլորտի համաշխարհային «շնաձկներից» է:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Սպանված կուրսանտի ճակատը համբուրելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ նրա ծնողները բողոքի ցույց չարեցին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Տատի´կ, էս ինչ երկար ականջնե՜ր ունես…»’