Կառավարությունը հրաժարական է տվել

623

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրում ծայր առած զանգվածային ցույցերի պատճառով։

Կառավարության հրաժարականի հրամանագիրը նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է չորեքշաբթի առավոտյան՝ երկրում ստեղծված իրավիրճակի մեղքը դնելով նրա վրա։

Նախագահ Տոկաևը արտակարգ դրություն է մտցրել երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում և Մանգիստաուսի շրջանում, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գնի աճի։

Մանգիստաուսի շրջանում կիրակի օրն սկսված ցույցերը՝ կապված հեղուկ գազի գնի աճի հետ, երեքշաբթի արդեն տարածվել էին երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ Տարերային ցույցերը հաճախ վերածվում են բախումների ոստիկանության հետ։ Երեքշաբթի ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել հարյուրավոր ցուցարարների ցրելու համար, որոնք փորձում էին գրոհել քաղաքապետարանի շենքի վրա։

Չորեքշաբթի առավոտյան Ալմաթիում կրկին անկարգություններ են սկսվել, Հանրապետության հրապարակում զրահամեքենաներ են կուտակվել, քաղաքի զանազան ծայրերից ժամանակ առ ժամանակ լուսաձայնային նռնակների պայթյունի ձայներ են լսվում։ Ղազախստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է 200-ից ավելի ցուցարար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրման Աղաջանյան. «Ձեր մասնագիտական ինքնասիրությունը չի՞ վիրավորվում նման գնահատականից»
Հաջորդ հոդվածըՀիմա էլ Րաֆֆին. YerevanPress