‘Կառավարությունը Մարտի 1-ը հիշատակի օր չի դարձնում’

1722

Այսօրվա նիստում, ինչպես եւ ակնկալվում էր, կառավարությունը մերժել է Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե նախաձեռնությունը մերժվում է «ելնելով պետական ահաբեկչության կամ բռնաճնշումների հասկացությունների բացակայությունից»:

 

Նախորդ հոդվածը‘Նոր Զելանդիան չի փոխի իր դրոշը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունն ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ’