‘Կառավարությունը մերժել է Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի ներկայացրած օրենքի նախագիծը’

944

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը: Ըստ Կառավարության կայքի՝ նրանք առաջարկում են կոնտակտային ոսպնյակների, օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը դարձնել արտոնագրվող գործունեություն, ինչը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը: Կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի և այս տեսքով քննարկման ենթակա չէ:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ է տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են’