‘Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանին՝ տեղափոխված հուշարձանները չեն վերադարձվելու’

1080

Այսօրվա Կառավարության նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ: Ինչի վերաբերյալ ՀՀ կառավարություն բացասական եզրակացություն է տվել, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն պահանջում էր անվավեր ճանաչել այն որոշումը, որով նախատեսվում է ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով Երևան տեղափոխել պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձան: Վերջինս պահանջել էր նաև վերադարձնել արդեն իսկ տեղափոխված հուշարձանները:

Ըստ պատգամվորի՝ հիմնական պատճառներից է այն, որ որոշումը չի համապատասխանում կառավարության ծրագրին, ըստ որի՝ գերակա ուղղություն են համարվում մարզերի համաչափ զարգացումը և Երևանի բեռնաթափումը:

Նախորդ հոդվածը‘Իսպանական El պարբերականը ստիպված է եղել իր կայքից վերացնել Չավեսի վիրահատության լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում յոթ մարդ է ձերբակալվել՝ նախագահի և վարչապետի դեմ մահափորձ կատարելու համար’