‘Կառավարությունը մերժեց «Շրջանառության հարկի մասին» ընդդիմության օրինագիծը’

880

Կառավարությունը քիչ առաջ ավարտված նիստում մերժեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի եւ Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, որի դեպքում առևտրական գործունեություն ծավալող հարկատուն իրավունք կունենար ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու գործող պահանջից կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով փաստաթղթավորել իրացվող ապրանքը:

Զեկուցող Արմեն Ալավերդյանը նախագծի հեղինակներին խորհուրդ տվեց այս հարցերին անդրադառնալ կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կա պայքարելու եւ կա հաղթելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘«Կարտոշկեն դու ես». Քաղաքացիներին դուր չի եկել գյուղնախարարի համեմատությունը (Լուսանկարներ)’