‘Կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տուժած արմավիրցիներին. Մամուլ’

1104

Կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տուժած արմավիրցիներին: Երեկ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն զանգահարած արմավիրցիները հայտնել են, որ ծրագրով իրենց հատ­կացրել են իբր թե դիզվառելիք, սակայն իրականում այն «պեչտոպլիվո» է:

Այս վառելիքը պիտանի է վառարանի կպչանի համար միայն: Տուժած արմավիրցիներին, իր «հեքիա­թային» աջակցության շրջանակներում, կառավարու­թյունը տվել է ընդամենը 6 լիտր կպչան՝ 2500 դրամ ընդհանուր արժեքով: Այն գյուղացու հոգսը չի թեթևացնի, տրակտորները չեն աշխատում:

Թերթի թղթակիցը փորձել է պարզել, թե ով է վառելիքը «սաղացրել» գյուղացիների վրա: Գյուղնախարարությունից պատասխանել են, որ այդ հարցն իրենց չպետք է ուղղել: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանն էլ չի տիրապետում իրավիճակին, քանի որ, ինչպես ասել է մեր թղթակցին, նոր է վերադարձել արձակուրդից:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին ‘
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ը շինարարական ընկերությունից հյուրանոցային ծառայություն է գնել. Մամուլ’