‘Կառավարությունը պետական մուրհակ կթողարկի ԿԲ վնասը ծածկելու համար’

1715

Կառավարությունը կթողարկի 106,2 մլրդ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ` ԿԲ վնասը ծածկելու համար, որը 2013  թվականի արդյունքներով գերազանցել է 8 մլրդ դրամը: Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ այդ մուրհակը կփոխարինի 2013 թվականի սեպտեմբերին 98,2 մլրդ դրամ ծավալի նախորդ թողարկումը, որը նախատեսված էր 2012 թվականի արդյունքնեով ԿԲ վնասը ծածկելու համար: Կենտրոնական բանկը պարտավոր է նոր թողարկման մուրհակի ստացման օրը Ֆինանսների նախարարությանը վերադարձնել նախորդ մուրհակի ծավալի գումար (98,2 մլրդ դրամ):

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին Ֆինանսների նախարարությունը ԿԲ-ին տրամադրել էր 77,5 մլրդ դրամի պետական մուրհակ` 2011 թվականի  վերջում կուտակված վնասը ծածկելու համար: 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի գնդակից վիրավորվել է Այգեձորի բնակիչը. ՊՆ-ն հերքում է’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա.տեղի ունեցան որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները’