‘Կառավարությունը Ռամկավարից հետ է վերցրել 840 քառ. մետր մակերեսով շենքն ու հողամասը’

1119

Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը՝ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Բացի այդ, մինչև ս.թ. մարտի 31-ը մաս-մաս պետք է վճարվեր վաճառքի գինը:

Քանի որ Ռամկավար ազատական կուսակցությունը մինչ օրս որևէ վճարում չի կատարել, Կառավարությունն այսօր չեղյալ է ճանաչել իր նշված որոշումը:

Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը գերադասելի է համարել նման տարածքներն, օտարելու փոխարեն, տրամադրել պետական գերատեսչություններին, որոնք վարձակալության զգալի գումար են ծախսում:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ՝ Քերիի մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Սթոք Սիթի»-ի դարպասապահը խփել է ֆուտբոլի պատմության մեջ ամենահեռահար գոլը (տեսանյութ)’