‘Կառավարությունը սահմանեց 2013 թվականի պետական նպաստների չափերը’

1101

Այսօր կառավարության նիստի ժամանակ սահմանվեցին պետական նպաստների չափերը: Ըստ այդմ՝ ընտանիքի՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը կկազմի 5500 դրամ, 18 տարին չլրացած չորu և ավելի անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6500 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը՝ 6000 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների 18  տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը՝ 7000 դրամ:

Միանվագ դրամական oգնության չափերը՝ ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող ընտանիքում՝ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ, երեխայի՝ առաջին դաuարան ընդունվելու դեպքում՝ 25 000 դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 000 դրամ, հրատապ oգնության չափը՝ ընտանեկան նպաuտի իրավունք չունեցող ընտանիքում՝ 16 000 դրամ:

Նախորդ հոդվածը‘Պարզվել է Գյումրիում թունավորումից մահացած քաղաքացու ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. ՔԲԿ-ն պետք է զենքը վայր դնի և լքի Թուրքիայի տարածքը’