‘Կառավարությունը «ստուգումների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ է պատրաստում’

979

Կառավարությունում դեկտեմբերի 10-ին կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Տվյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը:

Ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

Նիստում հավանության են արժանացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը:

Նախորդ հոդվածը‘Կիևի կենտրոնում ցրում են Մայդանը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2014 թ. բյուջեի նախագծին’