‘Կառավարությունը տարածք կտրամադրի «Առավոտին» ու այլ ԶԼՄ-ների’

954

Այսօր կառավարության նիստում որոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվության գործունեություն իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հինգ տարի ժամկետով, Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքում անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել տարածքներ: Տարածքներ կհատկացվեն լրատվական գործունեություն իրականացնող հետևյալ կազմակերպություններին՝

«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ

«Օրենք և իրականություն» ՍՊԸ

«Գոլոս» ՍՊԸ

«Ոզնի» երգիծաթերթ» ՍՊԸ

«Նե-Շիկնոտ» ՍՊԸ

«Նովոյե վրեմյա» թերթի խմբագրություն» ՍՊԸ

«Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրություն» ՍՊԸ

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ

«Ծիծեռնակ»  հրատարակչություն» ՍՊԸ

«Աջենսի օֆ ռեյտինգ մարքեթինգ ինֆորմեյշն» ՍՊԸ

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Որևէ «ոդիսական» իրականում չկար’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը Մոլդովային առաջարկում է դադարեցնել Աուրելիա Գրիգորիուի լիազորությունները’