‘Կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի’

941

Հայաստանի ներկայիս կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի: Այդ մասին հայտարարել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, նոր կառավարությունը ոչ թե լուծում է հանրապետության այս կամ այն ճյուղի ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը: Ավելի շատ հարկ հավաքելու մտադրությունը բացատրում է նաև Պետական եկամուտների կոմիտեի և Ֆիանանսների նախարարության միավորումը, ասել է Հարությունյանը: «Այդ երկու մարմինները տարբեր գործառույթներ ունեն, իսկ այժմ բյուջեի հանդեպ պարտքերի համար կարող են զրկել լիցենզիայից», — ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ փոքր և միջին բիզնեսի համար դեռ կարևոր և անլուծելի խնդիր է մնում մատակարարված ապրանքի դիմաց փողերը չվերադարձնելը: Օրենքը փողերի վերադարձի ոչ մի ժամկետ չի սահմանում: Խանութը կարող է ապրանքի ողջ խմբաքանակն իրացնել և վճարել մաս-մաս, պատճառաբանելով, թե իբր ապրանքի մի մասը դեռ չի վաճառվել, նշել է Հարությունյանը: 

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Դմիտրի Յարոշի նկատմամբ (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Գազայի հատված. Հրթիռը հարվածել է ՄԱԿ-ի դպրոցին’