‘Կառավարությունը տեղի տվեց վանաձորցիների բողոքին’

920

Կրթության և գիտության նախարարը ետ է կանչել որոշման նախագիծը, համաձայն որի, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը միավորվում էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտին:

Նման որոշում կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկելու մասին լուրը վրդովեցրել էր «պոլիտեխնիկի» դասախոսների եւ ուսանողների շրջանում, որոնք բողոքի ցույց էին կազմակերպել Լոռու մարզպետարանի մոտ:

Երեկ Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, վստահեցրեց, որ Վանաձորում բողոքի ցույցի դուրս եկած պոլիտեխնիկցիների կարծիքը հաշվի կառնվի:

Պատգամավորի այն դիտարկմանը, թե Վանաձորում այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվել, վարչապետը պատասխանել է, թե քննարկումներ եղել են, սակայն այժմ ևս ինքը կհանձնարարի Կրթության և գիտության նախարարին, որպեսզի հանրային լսումներ անցկացվեն, որոնց կմասնակցեն և ուսանողները, և հարցը բարձրացնող պատգամավորը:

Ավելի ուշ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված կառավարության նիստի օրակարգում արդեն բացակայում էր որոշման նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Հեֆերն. ԱՄՆ-ը առավել, քան երբեւէ ցանկանում է ամրապնդել իր ներկայությունը ՀՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են մինչեւ դեկտեմբերի 1-ը ազատվել պատասխանատվությունից’