‘Կառավարությունը փորձում է Արարատյան դաշտը փրկել բնապահպանական աղետից’

1258

Արարատյան դաշտի անկանոն ջրօգտագործման, և հատկապես այստեղ գործող ձկնաբուծարանների հետևանքով այդ տարածքը բնապահպանական աղետի առջև է կանգնած:

Այսօր կառավարությունը որոշում է կայացրել, որով ոլորտի օրենսդրության մեջ մի շարք փոփոխություններ իրականացնելով, կառավարությունը որոշել է բարձրացնել ջրօգտագործման դիմաց գանձվող բնօգտագործման վճարները:

Ավելորդ չէ նշել նաև, որ այս խստացումները վերաբերում են հատկապես այս մարզերում գործող բազմաթիվ ձկնաբուծարաններին, որոնց սեփականատերերի շարքում, ըստ մամուլի, կան նաև ազդեցիկ գործարարներ ու պետական պաշտոնյաներ: Օրինակ, Լֆիկ Սամոն, կամ ՊԵԿ կոմիտեի նախագահի տեղակալը:

Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ վիճակն ամենաաղետալին է, որոշվել ձկնաբուծության նպատակով օգտագործված ստորերկրյա ջրի դիմաց  բնօգտագործման վճարը այսուհետ հաշվարկել արդյունահանված ջրի ծավալի 50 %-ի չափով: Նշենք, որ մինչ այժմ նրանք վճարում էին օգտագործած ջրի միայն 5 %-ի համար:

Իսկ ապօրինի ջուր գողացողներն այսուհետ նախկին եռապատիկի փոխարեն  կտուգանվեն Արարատի և Արմավիրի մարզերում` տասնապատիկի, մյուս մարզերում` հնգապատիկի չափով:

Նախագծի հեղինակները վստահ են, որ այս խստացումները կհանգեցնեն Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալների նվազեցմանը, ինչը կնպաստի բնապահպանական բարդ իրավիճակի բարելավմանն ու ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Քեմբրիջի շրջանավարտը Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլի միջոցով ուզում է հասնել արդարության’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանին շարունակում են սպառնալ’