‘Կառավարությունը փորձում է պարտքերը մարել պետական ձեռնարկությունների ակտիվներն ամերիկյան ընկերությանը հանձնելու ճանապարհով’

1008

Դեռևս 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ: Հուլիսի 24-ին ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:

Հարկ է նշել, որ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառքի գործընթացում է:

Կառավարության նույն որոշման մեկ այլ կետով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ դեբիտորական պարտքերը մարել Տեղ-Ստեփանակերտ գազամուղի ակտիվների և «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի 46,73 տոկոսի հանձնման ճանապարհով: 

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը գնահատական չտվեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կայացված դատավճռին’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ն կողմերին առաջարկել է չեզոք միջնորդ լինել Հասանովի մարմնի հայրենադարձության ժամանակ ‘