‘Կառավարությունը 10 տոկոսով ավելացրել է զինծառայողների աշխատավարձերը’

796

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: 

Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության այդ որոշման 1-ին հավելվածը, որով սահմանվել են լրավճարների առավելագույն չափերը և զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթ ունեցող 2-րդ հավելվածը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ցանկանում է վերականգնել Սեւանի ձկան պաշարը, բայց ոչ ի հաշիվ ՀԷԿ-երի’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն, բնականաբար, հակասահմանադրական դրույթներ չգտավ գազային պայմանագրերում ‘