‘Կառավարությունը 4,5 մլն դրամ է տրամադրել Սոս Սարգսյանի և Վահան Միրաքյանի մահարձանների տեղադրման համար’

1067

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի մա­հարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխա­տանք­­ների իրականացման ծախսերին որպես  աջակցություն  Կառավարությունը  այսօր կայացած նիստում գումար է տրամադրել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացնելով որոշմանն նախագիծը նշել է, որ յուրաքանչյուր մահարձանի պատրարաստման և տեղադրման համար տրամադրվում է 2 մլն 277.41 հազար  դրամ:

2013 թվականի սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: 2014 թվականի մայիսի 6-ին  Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել էր նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 2-ին ներհանրապետական էլեկտրագնացքները կսպասարկեն անվճար’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Հակառակորդի հարձակման հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ’