‘Կառավարությունը 5 տարվա ընթացքում գնել է ավելի քան 12 մլն դոլարի ավտոմեքենա (ցանկ)’

1224

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, իր հարցմանն ի պատասխան, ՀՀ կառավարությունից ստացել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը: Ցուցակը, որ ներկայացվում է ստորև, պարունակում է տեղեկություններ ավտոմեքենաների գնումների մասին. տարիները, մատակարար ընկերությունները, արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները:

Ընդհանուր առմամբ 2009-2013 թվականների ընթացքում պետական միջոցներով գնվել է 552 հատ մեքենա 4 մլրդ 840 մլն դրամ (12 մլն դոլար) ընդհանուր արժեքով: Հաշվի առնելով, որ պատասխանի մեջ՝ պետական գաղտնիք պարունակելու պատճառով ներառված չեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի և ՊՊԾ-ի գնված ավտոմեքենաները, այս գումարին կարելի ավելացնել ևս մի քանի միլիոն դոլար:

Մենք չենք մեկնաբանի ցանկի բովանդակությունը և գնված ավտոմեքենաների գները, քանի որ պարզից էլ պարզ է, որ գնված մեքենաների ճնշող մեծամասնությունը պարզապես չպետք է գնվեին, և բազմաթիվ վարչության պետեր, փոխնախարարներ, ինչու ոչ՝ նաև նախարարներ պետք է օգտվեն հասարակական տրանսպորտից կամ էլ անձնական ավտոմեքենաներից: Բայց մեկնաբանելու շատ բան կա, օրինակ, այդ ի՞նչ «Գազել» է գնել ոստիկանությունը 74 000 դոլարով:

Ներկայացնենք 6 ամենաթանկարժեք մեքենաները, որ գնվել են պետբյուժեի միջոցով.

1. Ոստիկանություն — ՀՈՎՈ ջրցան — 61 մլն 817 հազ

2. ՀՀ կառավարության աշխատակազմ — BMW 750Li Drive /F02/  — 53 մլն 907 հազ

3. ՀՀ կառավարության աշխատակազմ — GMC Savana – 30 մլն 960 հազ

4. Ոստիկանություն — Գազ 2752-731 – 29 մլն 950 հազ

5. Ոստիկանություն — Nissan Patrol – 25 մլն 500 հազ

6. ԱԳՆ — BMW 523i – 22 մլն 800 հազ

Ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգություն» խմբակցությունը կղեկավարի Ռուբեն Հակոբյանը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը բավարարել է Արգիշտի Կիվիրյանի դիմումը’