‘Կառավարությունը 850 մլն դրամ է նվիրել Հանրայինին. Ժամանակ’

1099

Հայաստանի կառավարությունը տարվա վերջին ուշագրավ որոշում է կայացրել. որոշել է պետբյուջեից 850 մլն դրամ գումար նվիրել Հանրային հեռուստաընկերությանը։ Բացի դա, որոշում է կայացրել ազատել Հանրային հեռուստառադիոընկերությանը այդ գումարի շահութահարկից, որը Հանրայինը պետք է վճարեր պետբյուջե։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ հեռուստաընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը բանկերից մեկում գրավադրել է նախկին  «Երևան» ստուդիայի շենքը, ըստ Հանրայինի ղեկավարության՝ տվյալ գույքի գրավադրումը պայմանավորված է հիշյալ ստուդիայի և հեռուստաընկերության այլ կառույցների վերանորոգման և վերազինման համար դրամական միջոցների ներգրավմամբ:

«Հարցն այն է, թե կառավարության այս նվիրատվությունից հետո «Երեւան» ստուդիայի շենքը կհանե՞ն գրավադրումից, թե՞ ոչ»,-գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով 46-ամյա դատախազը գնացել է թոշակի’
Հաջորդ հոդվածը‘«Տարոն Մարգարյանի ատենախոսություն» արտահայտությունը հիվանդ երևակայության արդյունքն է. «ՉԻ»’