‘Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է արտահերթ նստաշրջան անցկացնել’

919

Կառավարությունը կդիմի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով:

Ինչպես այսօրվա գործադիրի նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նստաշրջանի ժամանակ կքննարկվեն այն օրենքների նախագծերը, որոնք պետք է անցնեն երկրորդ կամ երրորդ ընթերցում:

Քննարկման հարցերի թվում կլինի նաև ՀՀ կառավարության ներկայացրած հարկային օրենսդրության նոր փաթեթը:

Նիստի օրակարգում ընդգրկված կլինեն կառավարության կողմից ներկայացված հարցեր, որոնք կամ ենթակա են երկրորդ ընթերցման, կամ մնացել է վերջին քվեարկությունը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի ևս մի նախագծին, թեև ի սկզբանե որոշել էր հավանություն տալ’
Հաջորդ հոդվածը‘Ապացույցներ կեղծելու մեղադրանքով Սյունիքի մարզում բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել’