‘Կառավարությունն օտարեց Դատախազությանը պատկանող տարածքը’

387

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 85 հասցեում գտնվող եւ ՀՀ գլխավոր դատախազությանը պատկանող 104.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը օտարել, տեղեկացնում է Yerkir.am-ը:

47.0 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը և 57.4 քառակուսի մետր մակերեսով ենթակայանը, դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի, ինչպես նաև 71 միավոր մեքենաներ և սարքավորումների հետ միասին ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Բիզնես Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ընդունված որոշմամբ կառավարությունը սահմանեց, որ այս տարվա օգոստոսի 26-ի դրությամբ օտարվող գույքի գնահատված արժեքը կազմում է 124 միլիոն 236 հազար դրամ, որից անշարժ գույքի արժեքը` 123 միլիոն 369.9 հազար դրամ, իսկ մեքենաների և սարքավորումների արժեքը` 865.8 հազար դրամ: Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19 միլիոն 860 հազար դրամը:

Այս գույքը գնող «Բիզնես Պլաս» ՍՊԸ-ն պարտավոր է նաև 3 տարվա ընթացքում կատարել 8 միլիոն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, ինչպես նաև միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, այսինքն` 1 քառակուսի մետրի համար՝ 60 հազար դրամ:

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը առանց մրցույթի գտել է էժանը ‘
Հաջորդ հոդվածը‘Կստեղծվի դատական իշխանության նոր մարմին’